Համաշխարհային բանկն Ուկրաինային տրամադրել է 378,43 մլն դոլար
Աշխարհ
Ուկրաինան Համաշխարհային բանկից կստանա 378,43 մլն դոլար: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն՝ հղում անելով ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքի հաղորդագրությունը:
Վարկի տրամադրման նպատակն է աջակցել և զարգացնել էներգետիկ ոլորտն Ուկրաինայում:
Հատկացված գումարից 48,425.000 դոլարը կտրամադրվի «մաքուր» էներգիայի համակարգի ստեղծմանը, առաջին հերթին՝ դա արևային և քամու գեներատորներն են: Եվս 2,5 մլն դոլար կհատկացվի էներգետիկայի նախարարության բարեփոխումների համար:
Նախագիծը Համաշխարհային բանկի կողմից Ուկրաինային հատկացվելիք աջակցության մի մասն է։ Միջոցների ընդհանուր ծավալը, որը հաստատվել է 2014թ. մարտին և որը պետք է տրամադրվի Ուկրաինային որպես վարկ, կկազմի 3,5 մլրդ դոլար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու