Ադրբեջանի բանակում արձակուրդները դադարեցվում են
Աշխարհ
Ադրբեջանի բանակի զինծառայողներին խորհուրդ է տրվել արձակուրդի իրավունքից օգտվել մինչև 2015 թվականի մարտ ամիսը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական azadsoz.com լրատվական կայքը, զինծառայողներին տեղեկացվել է, որ մարտից հետո երեք ամսվա ընթացքում արձակուրդ մեկնելու նրանց իրավունքը սահմանափակվելու է:
Ենթադրվում է, որ զինծառայողների արձակուրդներն այդ ամիսներին դադարեցվելու են կապված 2015 թվականի հունիսին Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի հետ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել լուրը:
Խաղերի բացման արարողությունը նախատեսվում է 2015 թվականի հունիսի 12-ին, փակման արարողությունը' հունիսի 28-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու