Ուկրաինայում հնարավոր է հարկ սահմանվի ներմուծվող ապրանքների համար
Աշխարհ
2015թ. հունվարի 1-ից Ուկրաինայում կարող է ժամանակավոր հարկ սահմանվի ներմուծվող ապրանքների համար, 12 ամիս ժամկետով: Այս մասին հայտնել է rg.ru-ն:
Նման առաջարկով հանդես է եկել երկրի կառավարությունը, որը բյուջեի աղետալի պակասուրդ է զգում: Այս քայլը հիմնավորվում է վճարային հաշվեկշռի կայունացման անհրաժեշտությամբ:
Կիևում կարծում են, որ այն համապատասխանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության դրույթներին:
Երեքշաբթի երեկոյան փաստաթուղթն արդեն ներկայացվել է Գերագույն ռադա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու