Աստղագետները Արեգակի եզակի լուսանկարում են կատարել
Աշխարհ
Աստղագետները NASA-ի Array (Nuclear Spectroscopic Telescope Array, NuSTAR) միջուկային սպեկտրազննական աստղադիտակի միջոցով կատարել են Արեգակի եզակի լուսանկարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NASA-ի կայքին: Արեգակի ուսումնասիրման համար NuStar-ն օգտագործելու որոշումն ընդունվել է շուրջ յոթ տարի առաջ, երբ տիեզերական աստղադիտակի նախագծումը և կառուցումն ընթանում էին լրիվ թափով (աստղադիտակը տիեզերք է արձակվել 2012 թվականին):
NuStar-ի միջոցով ստացված առաջին պատկերը թույլ է տալիս մեր լուսատուի վրա մանրամանորեն տեսնել ջերմաստիճանային բծերը: NuStar-ը հնարավորություն ունի գրանցել հիպոթետիկ նանոբռնկումները (nanoflares)՝ Արեգակի վիթխարի բռնկումների փոքրացված պատճենները, ինչը պատասխան կտա արևապսակի արտաքին շերտերում գործընթացների դինամիկային վերաբերող հարցին, պսակ, որն զգալիորեն տաք է լուսատուի մակերևույթից, ինչը հակասում է թերմոդինամիկայի օրենքներին, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու