Գերագույն ռադան օրենք է ընդունել արտադաշինքային կարգավիճակից Ուկրաինայի հրաժարվելու մասին
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադան հանրապետության նախագահի առաջարկությամբ ընդունել է օրենք, որով նախատեսվում է հրաժարվել արտադաշինքային կարգավիճակից և վերսկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքականությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս որոշումը խորհրդարանի դեկտեմբերի 23-ի նիստում պաշտպանել է 303 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույն 226-ի դեպքում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ավելի վաղ հայտարարել է, որ հանրապետության արտադաշինքային կարգավիճակը չկարողացավ երաշխավորել երկրի անվտանգությունը և դրանից հարկավոր է հրաժարվել: Ընդսմին պետության ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը Ուկրաինայի ժողովուրդն ընդունելու է հանրաքվեով:
Ենթադրվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական մամուլում դրա հրապարակման օրվան հաջորդող օրը:
Փաստաթղթի նպատակը Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության պաշտպանության լրացուցիչ մեխանիզմի ստեղծումն է:
«Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը, որն ամրագրված էր «Ներքին ու արտաքին քաղաքականույթան հիմունքների մասին» Ուկրաինայի օրենքում, անարդյունավետ գտնվեց արտաքին ագգրեսիայից ու ճնշումից պետության անվտանգության ապահովման համատեքստում»,-նշվում է օրենքին կից բացատրական գրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու