ՌԴ-ն Ուկրաինայի հետ պարտավորագիր է ստորագրել Ղրիմի տարածք էլեկտրաէներգիայի տարանցման մասին
Աշխարհ
Ռուսաստանն Ուկրաինայի հետ պարտավորագիր է ստորագրել Ղրիմի տարածք էլեկտրաէներգիայի տարանցման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենեպրես»-ը, լրագրողներին հայտնել է Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Պարտավորագիրը երաշխավորում է Ուկրաինայից էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը Ղրիմ»,-ասել է նա, պարզաբանելով, որ ավելի վաղ բանակցություններ են անցկացվել ՌԴ-ի և Ուկրաինայի կառավարությունների միջև:
Դրա հետ մեկտեղ Ակսյոնովը հույս է հայտնել, որ Ուկրաինայից էլեկտրաէներգիայի տարանցման մասին համաձայնագրի պայմանները կկատարվեն լրիվ ծավալով: «Այժմ անջատումներ չպետք է լինեն,-ասել է հանրապետության ղեկավարը:-Միջոցները Ուկրաինային վճարվում են ամբողջ ծավալով»:
Ղրիմում էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունն ապահովում են ջերմաէլեկտրակայանները, արևային ու հողմային էլեկտրակայանները:
Ընդամենը Ղրիմի էներգետիկական համալիրի զարգացման համար համերկրային նպատակային ծրագրով նախատեսված է 70,5 մլրդ ռուբլի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու