«Ուկրաինայի` արտաբլոկային կարգավիճակի մերժումը ճգնաժամից դուրս գալու միջոց չէ». Լավրով
Աշխարհ
Ուկրաինայի` արտաբլոկային կարգավիճակից հրաժարվելու մտադրությունը անարդյունավետ է և կարող է միայն «սրել իրավիճակը»: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
Նա հայտարարել է, որ ճգնաժամից դուրս համար անհրաժեշտ է երկխոսություն հաստատել երկրի հարավ-արևելքում:
«Դա անարդյունավետ է: Այն միայն սրում է առճակատումն ու ստեղծում է պատրանք, որ նման օրենքների ընդունման ճանապարհով հնարավոր է կարգավորել Ուկրաինայում տիրող խորը ներքաղաքական ճգնաժամը: Շատ ավելի արդյունավետ միջոց է իմաստալից ճանապարհը` վերջապես սկսել երկխոսությունը իրենց ժողովրդի այն հատվածի հետ, որին ամբողջությամբ անտեսել են, երբ կատարում էին պետական հեղաշրջում», - ասել է Սերգեյ Լավրովը:
«Չկա այլ ճանապարհ, քան Ուկրաինայի բոլոր շրջանների, բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ սահմանադրական բարեփոխումները»,- ասել է նախարարը:
Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ այդպիսի բարեփոխում իրականացնելու նախաձեռնության տակ է ստորագրել Ուկրաինայի ղեկավարությունը այս տարվա ապրիլին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու