Բելգիայի վարչապետը դատաստանի սպառնալիքներով նամակներ է ստացել
Աշխարհ
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը դատաստանի սպառնալիքով նամակներ է ստացել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով քաղաքական գործչի մամուլի քարտուղարին:
Նրա խոսքով` Միշելի կաբինետ է տարվել փամփուշտներով և մահվան սպառնալիքներով երկու անանուն ծրար: Այս կապակցությամբ, լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել, նախարարի անվտանգությունը ապահովելու համար:
Երկուշաբթի օրը Շառլ Միշելը հարձակման էր ենթարկվել սկանդալային համբավ վայելող Femen շարժման ակտիվիստուհիների կողմից: Միջադեպը տեղի Է ունեցել Նամյուրում այն պահին, երբ վարչապետը ճառ Էր արտասանում ամբիոնից: Վազելով նրան մոտեցած երիտասարդ կանայք «Կորչի՜ խիստ խնայողությունը, Միշե՛լ, չքվի՛ր» բացականչելով՝ ֆրի տապակած կարտոֆիլ են լցրել, իսկ այնուհետեւ պարկուճից մայոնեզ ցայտեցրել վարչապետի վրա:
Միշել ժպիտով է արձագանքել Femen շարժման ակտիվիստուհիների ակցիային: Նա վերսկսել է իր ելույթը մի քանի րոպե անց` փոխելով իր վերնաշապիկը և փողկապը, բայց արդեն առանց պիջակի:
Ոստիկանությունը վարչական կալանքի է ենթարկել վարչապետի վրա հարձակված ֆեմինիստուհիներին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու