ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագին տեղափոխել են հիվանդանոց
Աշխարհ
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը տեղափոխվել է Հյուսթոնի հիվանդանոց: Այս մասին հայտնել է ABC News-ը՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի մամուլի քարտուղարին:
Հոսպիտալացման պատճառը շնչառական խնդիրներն էին:
Բժիշկները հայտնել են, որ մտահոգության լուրջ հիմքեր չկան, սակայն որոշ ժամանակ 90-ամյա նախկին նախագահը կմնա իրենց վերահսկողության տակ: Բուշը հոսպիտալացվել է նույն հիվանդանոցում, որտեղ նա անցկացրել է երկու ամիս 2013 թ., երբ լուրջ հիվանդ էր բրոնխիտով:
Իր 90-ամյակը Բուշը նշել է 2014 թ. հունիսին՝ ցատկելով օդապարիկից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու