ԱՀԿ-ն այս տարի բուժօգնություն է ցուցաբերել ավելի քան 12 մլն սիրիացու
Աշխարհ
Սիրիայի ավելի քան 12 մլն քաղաքացի 2014 թվականի սկզբից ի վեր օգնություն է ստացել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 24-ին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է Սիրիայում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Էլիզաբեթ Հոֆը:
«2014 թվականի սկզբից կազմակերպությունը 13,5 մլն դոլար գումարի դեղորայք է հասցրել Սիրիայի բոլոր շրջանների կարիքավորներին: 12,2 մլն մարդ օգուտ են քաղել տրամադրված բուժօգնությունից»,- նշել է Հոֆը:
Նա ընդգծել է, որ առաջիկա օրերին «լրացուցիչ խմբաքանակներով դեղորայք կհասցվի մի քանի թեժ կետեր»: Հոֆը հավելել է, որ հակամարտության գոտիներ կուղարկվեն նախ և առաջ առաջին օգնության միջոցներ, երեխաների և խրոնիկական հիվանդություններից տառապող քաղաքացիների համար նախատեսված դեղամիջոցներ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու