2014 թվականին Երկրագնդի բնակչությունն աճել է 80 մլն մարդով
Աշխարհ
2014 թվականին Երկրագնդի բնակչությունն աճել է մոտավորապես 80 մլն մարդով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տվյալները Հաննովերում ներկայացրել է «Երկրագնդի բնակչությունը» գերմանական հիմնադրամը:
Հիմնադրամի գնահատմամբ՝ 2015 թվականի հունվարի դրությամբ աշխարհում ապրողների թիվը կլինի գրեթե 7,3 մլրդ: Նրանց մոտավորապես 10 տոկոսը կկազմեն եվրոպացիները, 15 տոկոսը՝ Աֆրիկայի երկրներից, 60 տոկոսը՝ Ասիայի երկրներից սերվածները:
«Յուրաքանչյուր վայրկյան մոլորակի բնակչությունն ավելանում է միջինը 2,6 մարդով»,- նշել են հիմնադրամի փորձագետները:
Առաջիկա 35 տարում, կանխատեսումների համաձայն, մոլորակի բնակչությունը կաճի 34 տոկոսով՝ մինչև 9,76 մլրդ մարդ, ընդ որում 2050 թվականին եվրոպացիների թիվը կկրճատվի մինչև բնակչության ընդհանուր թավքանակի 7,5 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու