ԱՄՆ-ի վարչակազմն «այս փուլում չի քննարկում» ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից «այս փուլում չի քննարկվում» Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցություն տրամադրելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:
«Այս փուլում Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցություն տրամադրելը դաշինքի կողմից չի քննարկվում: Ուկրաինան ինքն էլ չի դիմել նման խնդրանքով»,- ասել է ԱՄՆ-ի իշխանության գործադիր թևի ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ նա հավաստել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն պաշտպանում է «ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը»:
«ՆԱՏՕ-ին պոտենցիալ անդամակցության վերաբերյալ ցանկացած որոշում պետք է ընդունեն ՆԱՏՕ-ն և Ուկրաինան, և ԱՄՆ-ն պաշտպանում է իրենց երկրի ապագայի վերաբերյալ սեփական որոշումներ ընդունելու ուկրաինացիների իրավունքը»,- հավելել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու