Օջալանը քրդերին կոչ է արել դադարեցնել զինված պայքարը
Աշխարհ
Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ է արել դադարեցնել մարդկանց առևանգումները, հարկերի գումարները թալանելը, ճանապարհներ կտրելը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Օջալանն իր կոչում նշել է, որ ներկայումս թուրքական պետության հետ ընթացող հաշտեցման գործընթացը կարևոր շրջափուլում է, և շատ հարցեր իրենց լուծումը ստանալու ճանապարհին են: Հետևաբար, քուրդ առաջնորդը կենսական անհրաժեշտություն է համարել քուրդ զինյալների գործողությունների դադարեցումը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու