Boeing-ն «Ադրբեջանի ավիագծերին» տրամադրել է առաջին Dreamliner-ը
Աշխարհ
Boeing կորպորացիան «Ադրբեջանի ավիագծերին» մատակարարել է առաջին Boeing-787 Dreamliner ինքնաթիռը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ինքնաթիռը հանգուցային դեր կխաղա Ադրբեջանի փոխադրողի հեռամայրուղային մարդատար հավաքակազմի ընդլայնման ռազմավարական պլանի իրագործման հարցում: Այս մատակարարումն AzAl-ին թույլ կտա դառնալ 787 Dreamliner-ի առաջին օգտատերն ԱՊՀ-ի տարածքում»,- նշված է Boeing-ի հաղորդագրության մեջ:
2012 թվականին AzAl-ը պատվիրել էր երկու Boeing-787 Dreamliner և ծրագրում էր դրանց ձեռքբերման համար ծախսել շուրջ 180 միլիոն դոլար: Մատակարարումը պլանավորված էր մինչև 2014 թվականը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու