Ադրբեջանում մզկիթ է այրվել
Աշխարհ
Ադրբեջանի Մասալլըի շրջանի Բյադալան գյուղում այսօր առավոտյան այրվել է մզկիթը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը, հայտնում են, որ այրվել է մզկիթի 204 քմ ընդհանուր մակերեսի 120 քմ մասը: Մզկիթում հրդեհի առաջացման պատճառը հայտնի չէ:
2014 թվականի նոյեմբերին հրդեհ էր տեղի ունեցել նաև Բաքվի մոտ գտնվող Գարաչուխուր ավանի մզկիթում: Ադրբեջանի ազգային անվտանգտության նախարարությունը հայտնել էր, որ հրդեհին մասնակից են «Քուրդստանի աշխատավորական կուսակցության» անդամները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու