Թուրքիայի դպրոցներում մզկիթներ կբացվեն
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` իսլամի դասաժամերը դպրոցներում պարտադիր և առաջին դասարանից դասավանդվելու վերաբերյալ հանձնարարականից հետո այդ երկրի կրթության նախարարությունը բոլոր դպրոցներին շրջաբերական է ուղարկել դպրոցներում մզկիթներ բացելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական DemokratHaner հեռուստաալիքը, շրջաբերականում ներկայացվել են այն բոլոր պահանջները, որոնց պետք է բավարարեն դպրոցներում մզկիթների համար առանձնացված տարածքները: Գլխավոր պայմանը հանդիսանում է տղաների և աղջիկների համար առանձին տարածքների առկայությունը:
Թուրք վերլուծաբանները երկիրն իսլամականացնելու Էրդողանի քայլերից են համարում նաև դպրոցներում օսմաներենը պարտադիր առարկա դարձնելու նրա որոշումը: Էրդողանը հայտարարել է, որ օսմաներենը ևս պետք է պարտադիր առարկա դառնա դպրոցներում, ինչի համար թուրք երեխաները պետք է սովորեն նաև արաբերեն այբուբենը: Էրդողանը օսմաներենի իմացությունը կարևորել է հետեյալ կերպ. «Թուրքերը պետք է կարողանան կարդալ իրենց պապերի գերեզմանների վրայի գրությունները»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու