ԿԺԴՀ-ն հինգ տարում կկարողանա շուրջ 80 միջուկային մարտալիցք ստեղծել. ամերիկացի փորձագետներ
Աշխարհ
Հյուսիսային Կորեան արագացրել է իր միջուկային ծրագիրը և 2020 թվականին կունենա տրոհվող նյութերի պաշարներ, որոնք բավական կլինեն 79 միջուկային մարտալիցք ստեղծելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են այն նոր հետազոտության արդյունքները, որը կատարել են մի խումբ ամերիկա ցի փորձագետներ՝ Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի նախագահ Դևիդ Օլբրայթի ղեկավարությամբ:
Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ԿԺԴՀ-ն իր միջուկային ձեռնարկություններում ավելացնում է զինագործական պլուտոնիումի արտադրությունը: Առաջին հերթին նման աշխատանքներ են կատարվում Յոնբենի միջուկային կենտրոնում, որտեղ գոյություն ունի պլուտոնային ռեակտոր, տեղակայված են ուրանի հարստացման գազային ցենտրիֆուգներ և կառուցվում է թեթև ջրով աշխատող ռեակտոր:
«Մի քիչ էլ և Հյուսիսային Կորեան կկարողանա իր միջուկային ծրագիրը հասցնել մյուս գլխավոր խաղորդների մակարդակին, ինչը բացարձակապես անթույլատրելի է,- հայտարարել է Օլբրայթը Bloomberg գործակալությանը:- Նա մոտ է միջուկային զինանոցի ստեղծմանը, որն սպառնալիք կներկայացնի ոչ միայն Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների, այլև Չինաստանի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու