ՌԴ ՔԿ-ն ունի ապացույցներ մալայզիական Boeing-ի կործանմանն ուկրաինական օդանավի մասնակցության վերաբերյալ
Աշխարհ
ՌԴ Քննչական կոմիտեն պատրաստ է ներկայացնելու միջազգային հանձնաժողովին Ուկրաինայի արևելքում հուլիսի 17-ին մալայզիական Boeing օդանավի կործանմանն ուկրաինացի զինվորականների մասնակցության վերաբերյալ տվյալներ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»` վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին։
Ռուս քննիչները հարցաքննել են ուկրաինացու, ով «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին պատմել էր Boeing-ի կործանման մասին և ստացել ուկրաինական ռազմական օդանավի մասնակցությունը հաստատող ապացույցներ։
«Այն փաստերը և տեղեկատվությունը, որի մասին հստակ հայտնել է վկան, համոզել են քննիչներին, որ նրա վկայությունը ճշմարիտ է», - ասել է Մարկինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու