Վրաստանի վարչապետը դեմ է պաշտպանության նախարարի պաշտոնաթողությանը
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ճիշտ չի համարում պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի պաշտոնաթողության պահանջով կոչերը, որոնք արվում են Ուկրաինայում վրացի կամավոր Ալեքսանդր Գրիգոլաշվիլիի զոհվելու կապակցությամբ գերատեսչության հայտարարության պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով &l aquo;Նովոստի Գրուզիա»-ին:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20-ին տարածած իր հայտարարության մեջ Գրիգոլաշվիլիի մահվան համար պատասխանատվությունը դրել է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչների վրա, որոնք, ինչպես ասվում էր փաստաթղթում, «քաղաքացիներին կոչ են անում մասնակցել արտասահմանում ընթացող մարտական գործողություններին»: Հայտարարությունը հարուցել է ոչ միայն հասարակության մի հատվածի և ընդդիմության, այլև «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի ներկայացուցիչների վրդովմունքը:
«Այս իրարանցումը, որն ստեղծվել է պաշտպանական գերատեսչության կողմից տարածված հայտարարության կապակցությամբ, այն կոչերը, թե պարոն Մինդիան իբր պետք է հրաժարական տա, կարծում եմ, սխալ խոսակցություն է: Եվ ես ցանկանում եմ բոլորին կոչ անել, որ, հավանաբար, ավելի խելամիտ կլինի ժամանակին ավարտել այս խոսակցությունը և այս, իսկն ասած, հիստերիան»,-հայտարարել է Ղարիբաշվիլին կառավարության՝ դեկտեմբերի 24-ի նիստում:
Կառավարության նիստին ներկա է եղել նաև պաշտպանական գերատեսչության ղեկավար Մինդիա Ջանելիձեն, որը հրապարակային ոչ մի պարզաբանում չի արել իր գերատեսչության տարածած հայտարարության վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու