Մոսկվայի փողոցներում հայտնվել են տեսախցիկներ, որոնք արձագանքում են որոշակի բառերի և ճիչերի
Աշխարհ
«Անվտանգ քաղաք» համակարգի շրջանակներում Մոսկվայում տեղակայվել են ներսարքված միկրոֆոններով մի քանի հարյուր տեսախցիկներ, որոնք արձագանքում են որոշակի բառերի և ճիչերի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է «ՌՏԻ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Բևզյուկը, ընկերություն, որը մշակել է խցիկները:
«Մոսկվայում սահմանվել է տեսախցիկների փորձնական գոտի, որոնք ոչ միայն պարզապես տեսնում են պատկերը, այլև ունեն հատուկ ներսարքված միկրոֆոններ, որոնք արձագանքում են որոշակի բառերի. դրանք մի քանի տասնյակ բառեր են («հրդե՜հ» և նման կարգի այլ ճիչեր): Պատկերը վիզուալ կերպով առանձնանում է ընդհանուր էկրանի վրա, և անմիջապես իրազեկվում են համապատասխան ծառայությունները»,- պատմել է Բևզյուկը: Նա նշել է, որ խցիկները կարող են «լսել» նաև մարդու, որի պահվածքում տեսավերլուծաբանը որոշակի նյարդայնություն է նկատել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու