Լուգանսկում ավելի քան 2 հազար մարդ մասնակցել է Դոնբասի շրջափակման դեմ բողոքի ակցիային
Աշխարհ
Ավելի քան երկու հազար ուսանողներ, պետական ծառայողներ ու կենսաթոշակառուներ բողոքի ակցիա են կազմակերպել Լուգանսկի կենտրոնում` Դոնբասի տնտեսական և ֆինանսական շրջափակման դեմ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Վերջ շրջափակմանը» կարգախոսով քարոզարշավը տեղի է ունեցել «Հեղափոխության զինյալներին» նվիրված հուշարձանի մոտ:
Մարդիկ Ուկրաինայի իշխանություններից պահանջել են աշխատավարձերի և կենսաթոշակների բոլոր պարտքերի վճարումը, որոնք կուտակվել են տարածաշրջանում տեղի ունեցող պայքարի ընթացքում:
Իր հերթին, Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին խոստացել է, որ իրավիճակը կկարգավորվի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու