Կիևում պատգամավորների ոտքերի տակ ռումբ են նետել
Աշխարհ
Ուկրաինայի մայրաքաղաքում՝ «Կիև» հյուրանոցի մոտ, պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է lenta.ru-ն:
Ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային վարչության փոխանցմամբ`անհայտ երիտասարդը պայթուցիկ է նետել ժողովրդական պատգամավորների ոտքերի տակ, որոնց թվում է եղել Գերագույն ռադայի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Պարուբին:
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 23:20 (Մոսկվայի ժամանակով հինգշաբթի՝ 00:20): Այդ նույն փողոցում է գտնվում Ուկրաինայի խորհրդարանի շենքը:
Պայթյունից հետո հանցագործը փախուստի է դիմել, ոստիկանության աշխատակիցները սկսել են հետապնդումը: Հետապնդման ընթացքում նա իրավապահների ուղղությամբ ևս մեկ ռումբ է նետել: Վիրավորվել է մեկ ոստիկան, նա հոսպիտալացվել է: Այն մասին, թե տուժել են արդյոք պատգամավորները, չի հաղորդվում:
Այժմ անցկացվում են միջոցառումներ հարձակվողի անձը բացահայտելու և նրան կալանավորելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու