Օբաման խախտել է գլխին ոչինչ չկրելու սեփական կանոնը
Աշխարհ
Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մանկական թագ է կրում: Այս մասին հայտնել է lenta.ru-ն:
Նախագահը թագը դրել է գլխին` Տալսա քաղաքում մի խումբ սկաուտ աղջիկների հետ լուսանկարվելու համար:
Լուսանկարը, որն արվել է այս տարվա մայիսին, հրապարակել է Սպիտակ տան լուսանկարիչ Փիթ Սոուզան Instagram-ի իր էջում:
Սոուզան լուսանկարի տակ մեկնաբանել է, որ Օբաման չի կարողացել մերժել աղջիկներին, ովքեր համոզել են նախագահին խմբակային լուսանկարի համար թագ դնել գլխին:
ABC News-ը մանրամասնում է, որ իր այս քայլով Օբաման խախտել է սեփական կանոնը՝ ոչինչ չկրել գլխին, քանի դեռ ինքը ղեկավարում է երկիրը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու