Շփման խմբի բանակցությունների մասնակիցները մեկնել են Մինսկից
Աշխարհ
Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, որը մասնակցել է Ուկրաինայի իրադրության կարգավորման հարցերով զբաղվող շփման խմբի հերթական նիստին, մեկնել է Մինսկից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Մինսկում Ուկրաինայի դեսպանությունում:
«Նա Մինսկից մեկնել է երեկ երեկոյան»,- տեղեկացրել են այնտեղ: Ինչպես գործակալությանը հայտնի է դարձել դիվանագիտական այլ աղբյուրներից, բանակցությունների մյուս մասնակիցները նույնպես մեկնել են Մինսկից:
Դեկտեմբերին 24-ին Մինսկում ավարտվել է Ուկրաինայի իրադրության կարգավորման հարցերով զբաղվող շփման խմբի հանդիպումը, որը շարունակվել է մոտավորապես հինգուկես ժամ:
Մինսկի բանակցություններին մասնակցել են Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, ԴԺՀ-ի լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը, ԼԺՀ-ի լիազոր ներկայացուցիչ Վլադիսլավ Դեյնեգոն, ինչպես նաև Ուկրաինայում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հայդի Տալյավինին և Կիևում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը:
Դեկտեմբերի 24-ին ԴԺՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել էր, որ Մինսկի հանդիպման գլխավոր հարցը կդառնա գերիների փոխանակման հետ կապված իրադրությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու