«Վրաստանի տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է». պատգամավոր
Աշխարհ
Վրաստանի տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Գրուզիա Online»-ին, այս կարծիքը հայտնել է Միասնական ազգային շարժումից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զուրաբ Ջափարիձեն: Ելույթ ունենալով խորհրդարանի նիստում՝ նա նշել է, որ, պաշտոնական վիճակագրության տվյալներով, հանր ապետությունից արտահանումը կրճատվել է 35 տոկսով:
Նրա խոսքով՝ Վրաստանում արտահանման նման աղետալի անկում վաղուց չի եղել: Բացի այդ, ներմուծումը նվազել է 7 տոկոսով: Զգալի խնդիրներ են առաջացել արտասահմանից դրամական փոխանցումների կապակցությամբ, ինչն ազդել է ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքի վրա:
«Կառավարությունը լուրջ խնդիրներ ունի՝ կապված այն փողերի իրացման հետ, որոնք միջազգային կազմակերպությունները երկրին տրամադրում են ենթակառուցվածքային նախագծերի իրագործման համար: Այսօրվա դրությամբ բյուջետային մուտքերի պակասը կազմում է 450 մլն լարի, իսկ վճարումներինը՝ 650 մլն լարի»,-հայտարարել է պատգամավորը և վստահություն հայտնել, որ 2014 թվականի բյուջեն չի կատարվի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու