Ադրբեջանական նավթի գինը շարունակում է անկումը
Աշխարհ
Լոնդոնի ապրանքային սակարանում «ԱզերիLayt» տեսակի նավթի մեկ բարելի գինը, նախօրդ օրվա համեմատ, 0,53 դոլար նվազել և կազմել է 60,88 դոլար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, faktxeber.com-ին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) մարկետինգի և տնտեսական գործողությունների վարչությունը:
Նյու Յորքի NYMEX («New York Mercantile Exchange») ապրանքային սակարանում «Layt» տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 2,15 դոլարով և կազմել 55,84 դոլար: Լոնդոնի ICE («İnterContinental Exchange Futures») սակարանում էլ «Brent» տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 1,45 դոլարով և կազմել 60,24 դոլար:
Ադրբեջանի 2015 թվականի պետական բյուջեում նավթի գինը նախատեսված է 90 դոլար: Ադրբեջանական Media forum լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ անցյալ շաբաթ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, որ նավթի գնի անկումը բացասական ազդեցություն է թողնելու երկրի սոցիալ-տնտեսական ծրագրերի վրա:
Ադրբեջանի պետբյուջեն 66 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, առկա է նաև անուղղակի կախվածություն: Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները:
Նավթի գների անկման հետ կապված' Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում էներգակիրների արդյունահանման ծավալների և աշխատակիցների զանգվածային կրճատումներ են սկսվել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու