Աֆղանստանի իշխանությունները մտադիր են նոր մայրաքաղաք կառուցել` Նոր Քաբուլ
Աշխարհ
Աֆղանստանում պատրաստվում են վերակառուցել ժամանակակից մայրաքաղաքը` Նոր Քաբուլը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով «Համա պրես» գործակալությանը:
Kabul New City Development ոչ կառավարական կազմակերպության նախագահի տեղակալ Էլհամ Օմար Հոտակին հայտարարել է, որ կառուցողները սպասում են միայն նախագահի համաձայնությանը` աշխատանքը սկսելու համար:
Նոր Քաբուլը կկառուցվի արդեն գոյություն ունեցող քաղաքի հարևանությամբ, որն ընկած է Քաբուլի օդանավակայան Հաջի-Ռավաշի և Բաղրամում գտնվող օդանավակայանի միջև ընկած հատվածում, որտեղ գտնվում է ԱՄՆ ռազմաբազան:
Ներկայիս մայրաքաղաքում, որին վիճակված Է դառնալու Հին Քաբուլ, բնակվում Է, ըստ գնահատումների՝ 5-ից մինչև 6 միլիոն մարդ, մինչդեռ այն նախատեսված Է մեկ միլիոն բնակչի համար:
Ծրագրի իրականացումը կարժենա մոտ 80 միլիարդ դոլար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու