Պուտինի հետ Վրաստանի առաջին դեմքերի հանդիպումը պետք է կայանա. Ղարիբաշվիլի
Վրաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այն կարծիքին է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկրի առաջին դեմքերի հանդիպումը պետք է կայանա, բայց դրան հարկավոր է նախապատրաստվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Անցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանն ուրախ կլինի Մոսկվայում տեսնելու Վրաստանի կառավարության ցանկացած ներկայացուցչի: Նրա խոսքով՝ առաջին փուլում հարկավոր է «կարգավորել հարաբերությունները, ուղղակի շփումներ հաստատել»: Դրան ի պատասխան, Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերվիշվիլին հայտնել է, որ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ, բայց միայն Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի հարցը քննարկելու համար:
«Ընդհանուր առմամբ, մենք պատրաստակամ ենք, այդ մասին քանիցս հայտարարել ենք, բայց, իհարկե, հարկավոր է այդ հանդիպումը լավ պլանավորել ու նախապատրաստել: Մենք գտնում ենք, որ հանդիպումը չպետք է կայանա հանուն հանդիպման: Առայժմ վաղ է խոսել այն մասին՝ երբ և ինչ ձևաչափով կկայանա այդ հանդիպումը… Իհարկե, մենք պատրաստակամ ենք, կարծում ենք, որ նման հանդիպում պետք էկայանա»,- ասել է Ղարիբաշվիլին դեկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացած տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու