Լուկաշենկոն տարվա քաղաքական գործիչ է դարձել ըստ «Վեդոմոստի» թերթի վարկածի
Աշխարհ
«Վեդոմոստի» թերթը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ճանաչել է տարվա քաղաքական գործիչ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Տարվա քաղաքական գործիչն Ալեքսանդր Լուկաշենկոն է, որին Արևմուտքում սիրում են անվանել «Եվրոպայի վերջին դիկտատոր», և որը սովորել է արևմտյան կոշտ պատժամիջոցների ներքո ապրել այն բանից դեռ շատ առաջ, երբ անսպասելիորեն համանման խնդիրների բախվեց Ռուսաստանը»,- գրում է թերթը:
Ինչպես նշել է «Վեդոմոստի»-ն, Բելառուսի նախագահը 2014 թվականին իրեն դրսևորել է որպես չափազանց հմուտ դիվանագետ և տնտեսավար: Ուկրաինայի հակամարտությունը Բելառուսին սպառնում էր քաղաքական և տնտեսական անկայունությամբ, բայց Լուկաշենկոն կարողացավ իր համար պոտենցիալ կերպով այդ աղետալի իրադրությունը շրջել հօգուտ պետության և իրեն՝ որպես քաղաքական գործչի:
Հրատարակությունը նաև նշում է, որ Կիևի իրադարձությունների հենց ամենասկզբից Լուկաշենկոն զբաղեցրեց կշռադատված դիրքորոշում՝ հակամարտության կողմերից ոչ մեկին միանշանակ պաշտպանություն չհայտնելով:
Արդյունքում Մինսկը դարձավ խաղաղ կարգավորման գլխավոր հարթակը, մինսկյան ձևաչափը՝ բոլոր շահագրգիռ կողերի խոստովանությամբ՝ միակ հնարավորը բանակցությունների շարունակման համար, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու