Մոսկվան ակնկալում է, որ Եվրամիության և ԵՏՄ-ի միջև շփումներ կսկսվեն
Աշխարհ
Աճում է Եվրամիության հետաքրքրությունը եվրասիական տարածքում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ: Մոսկվան հուսով է, որ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև շփումներ կսկսվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տեսակամուրջի ընթացքում հայտարարել է ԵՄ-ին առընթեր Ռուսաս տանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:
«Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, ապա վերջին տարիների ընթացքում, հենց որ հայտնվեց Մաքսային միությունը, մենք մեր եվրոպական գործընկերների առջև հարց դրեցինք մեր միավորումների և ղեկավար մարմինների միջև փոխգործակցության նպատակահարմարության, այնուհետև անհրաժեշտության, իսկ հետո էլ ստիպողական անհրաժեշտության մասին»,-ասել է նա:
«Առաջին արձագանքը խիստ բացասական էր, բայց այժմ իրադրությունը փոխվել է,-շարունակել է դիվանագետը:- ԵՄ-ում գիտակցել են, որ եվրասիական ինտեգրացումը լուրջ է և երկար ժամանակով, հետաքրքրություն է առաջացել ուղղակի շփումների նկատմամբ»:
«Ճիշտ է, հետաքրքրությանն առայժմ գործնական քայլեր գրեթե չեն հետևել: Բայց հուսով ենք, որ երբ մեր գործընկերները դուրս գան Ծննդյան տոների թմրությունից, այդ շփումները կկայանան»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու