Հարավչինական ծովում չինական նավ է խորտակվել
Աշխարհ
Հարավչինական ծովում՝ Չինաստանի Գուանդունի նահանգի ափի մերձակայքում, ջրասույզ է եղել մի ոչ մեծ նավ, անձնակազմի յոթ անդամ համարվում է անհայտ կորած: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 27-ին հայտնել է «Սինհուա»-ն:
Գործակալության տվյալներով՝ «Հունսյան 538» նավի հրամանատարն աղետի ազդանշան է ուղարկել և հայտնել, որ անձնակազմը պատրաստվում է տեղափոխվել փրկամակույկներ, ինչից հետո կապը կտրվել է: Մերձակա Չժանցզյան քաղաքից կորած նավաստներին գտնելու է ուղարկվել փրկարարների խումբ: Գործողությանը մասնակցում են մի քանի նավ և ավիացիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու