Կանադայի առևտրի կենտրոնում կրակոցներ են հնչել
Աշխարհ
Օտտավայում Tanger Outlets խոշոր առևտրի կենտրոնում կրակոցների հետևանքով մեկ մարդ է տուժել: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Ոստիկանությունում կանչն ստացվել է երեկ տեղական ժամանակով ժամը 15։45-ին:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ տուժածն ստացել է կյանքի համար վտանգ չներկայացնող վնասվածք, նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն։
Այժմ տարվում են որոնողական աշխատանքներ՝ հանցագործին գտնելու համար, ոստիկանությունը հարցաքննում է միջադեպի ականատեսներին։
Արդեն ձերբակալվել է 2 մարդ, սակայն դեռևս պարզ չէ՝ արդյոք նրանք կապ ունեն դեպքի հետ, թե ոչ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու