Լուկաշենկոն Բելառուսի նոր վարչապետ է նշանակել
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոր վարչապետ է նշանակել Անդրեյ Կոբյակովին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Կոբյակովը զբաղեցնում էր նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնը: Այդ պաշտոնում նա նշանակվել է 2012 թ. օգոստոսի վերջին:
Նախքան նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելը` նա զբաղեցրել է Ռուսաստանում` Բելառուսի դեսպանի պաշտոնը:
Ինչպես հայտնել է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը, կառավարության ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Վասիլի Մատյուշևսկին: Վլադիմիր Սեմաշկոն և Նատալյա Կաչանովան դարձել են վարչապետի տեղակալներ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել