Դոնբասի աշխարհազորայինները Կիևին են հանձնել ևս չորս գերիների
Աշխարհ
Կիևին են հանձնվել ևս երեք զինծառայողներ և մեկ քաղաքացիական անձ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության փոխնխարարի խորհրդական Վասիլի Բուդիկը:
«Առանց փոխանակման վերցրել ենք չորս տղաների: Երեքն 80-րդ աերոմոբիլայինից են և մեկը քաղաքացիական անձ է»,- գրել է նա Facebook սոցիալական ցանցի իր էջում:
Դեկտեմբերի 26-ին Դոնեցկից հյուսիս Յասինովատայայի մոտ գտնվող ուղեփակոցում կայացել է 145 ուկրաինացի գերիներին Կիևի իշխանությունների կողմից բռնված 222 աշխարհազորայիններով և ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) խաղաղ բնակիչներով փոխանակումը: Ինչպես հայտնել է ԴԺՀ-ի մարդու իրավունքների լիազոր Դարյա Մորոզովան, Կիևին ևս մի քանի գերիների հանձնումը հետաձգված է դեկտեմբերի 27-ին, քանի որ նրանց չեն հասցրել ժամանակին բերել ուղեփակոց, որտեղ տեղի է ունեցել փոխանակումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու