Նոր մանրամասներ` անհետացած Մալազիական ինքնաթիռի մասին. «գրեթե անկասկած» այն վթարի է ենթարկվել
Աշխարհ
Սինգապուրի ավիացիայից նշել են, որ մալազիական Airbus A320-200 ինքնաթիռը «գրեթե անկասկած» ընկել է Բելիտունգ կղզու ափերի մոտ: Այս մասին հայտնել է BBC-ն:
Ընկերությունը չի հաստատել կորած ինքնաթիռի անկումը, այնուամենայնիվ, տեղական ԶԼՄ-ները տեղեկություններ ունեն այն մասին, որ վթարը ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել Բելիտունգ կղզու մոտ:
Օդանավում եղել են անձնակազմի յոթ անդամներ և 155 ուղևորներ, այդ թվում`17 երեխաներ:
Ավիաընկերությունն արդեն սկսել է որոնողա-փրկարարական աշխատանքները:
Հայտնի է, որ ինքնաթիռի առեղծվածային անհետացումից առաջ դրա անձնակազմը թույլտվություն է խնդրել ցամաքային օդակարգավարական ծառայությունից` շարժվել ուրիշ ճանապարհով, ինչը նախապես ծրագրված չի եղել: Աղբյուրը հավելում է, որ նման խնդրանքը պայմանավորված է եղել անբարենպաստ եղանակային պայմաններով`մասնավորապես ամպերի հաստ շերտով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու