Եգիպտոսում ահաբեկչության մեջ կասկածվող 300 մարդ է ձերբակալվել
Աշխարհ
Եգիպտացի զինվորները Սինայի թերակղզու հյուսիսային հատվածում ահաբեկչության մեջ կասկածվող 297 մարդու են ձերբակալել: Այս մասին հայտնել է podrobnosti.ua-ն` վկայակոչելով Եգիպտոսի բանակի կոմյունիկեն:
Եգիպտական բանակի ներկայացուցչի խոսքով` հակաահաբեկչական օպերացիան անց է կացվել դեկտեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանկահատվածում:
Եգիպտական բանակի զինվորները վնասազերծել են մի ենթադրյալ ահաբեկչի:
Բացի այդ, նրանք ոչնչացրել են 30 մոտոցիկլետ, 10 ավտոմեքենա, 199 ապաստարան, 14 թունել և երկու նավթամթերքի պահեստն, որոնք պատկանում էին ենթադրյալ ահաբեկիչներին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու