Ֆրանսիական Ալպերում ձյան պատճառով մոտ 15 հազար ավտոմեքենա է արգելափակվել. կա զոհ
Աշխարհ
Ֆրանսիական Ալպերում տեղացած առատ ձյունն ու սառցե անձրևը կաթվածահար են արել տրանսպորտային երթևեկությունը: Այս մասին հաղորդել է lenta.ru-ն:
Դրա հետևանքով մոտ 15 հազար մեքենա արգելափակված է մնացել դեպի լեռնադահուկային հանգստավայրերը տանող ճանապարհին:
Ինչպես հայտնում է BBC News-ը, վարորդներից մեկը մահացել է, երբ փորձել է անցնել ձյունապատ ճանապարհով. նրա մեքենան գլորվել է ձորը:
Բացի այդ, The Telegraph-ի տվյալներով` Շամբերի օդանավակայնում 2000-ից ավելի ուղևոր ոչ թռիչքային եղանակային պայմանների պատճառով արգելափակված է մնացել: Նրանց մեծ մասը Մեծ բրիտանիայի քաղաքացիներ են:
Ֆրանսիայի իշխանությունները ստեղծված իրավիճակի պատճառով հայտարարել են վտանգի նարնջագույն (նախավերջին) աստիճան:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, մոտ օրերը եղանակային պայմանները չեն բարելավվի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու