Իգուալայում, որտեղ կորել են 43 ուսանողներ, բողոքավորները հարձակվել են ռազմաբազայի վրա
Աշխարհ
Մեքսիկայում բողոքի ակցիայի մասնակիցները հարձակում են կատարել Իգուալա քաղաքի ռազմաբազայի վրա, քաղաք, որտեղ այս տարվա սեպտեմբերին կորել են 43 ուսանողներ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասուշիեյթեդ պրես» գործակալությանը, մի քանի հարյուր ցուցարարներ բողոքի ակցիա են կազմակերպել քաղաքի ռազմաբազայի մոտ՝ զինվորական շրջանների ներկայացուցիչներին մեղադրելով երիտասարդների անհետանալու մեջ: Ուսանողների ծնողների խոսքով՝ զինվորականները ոչինչ չեն ձեռնարկել, որպեսզի կանխեն առեւանգումը:
Գործակալության տվյալներով՝ բողոքավորները նկարազարդել Էին ռազմակայանի պատերը եւ քանդել երկաթյա դարպասները, որոնք փակում են ռազմական օբյեկտի տարածք տանող ճանապարհը:
Դրան զուգահեռ բողոքի ակցիա Է տեղի ունեցել Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում: «Ֆրանսպրես» գործակալության տվյալներով՝ դրան մասնակցել Է շուրջ 3 հազար մարդ:
Այս տարվա սեպտեմբերին Իգուալայում ոստիկանների կողմից առեւանգվել Էին 43 ուսանողներ եւ հանձնվել ելուզակների ձեռքը: Իրադարձությունը տեղի Է ունեցել այն ժամանակ, երբ սովորողները ցանկանում Էին ցույց կազմակերպել կրթության բարեփոխման դեմ: Իգուալայի արդեն ձերբակալված նախկին քաղաքագլխի հրամանով՝ նրանց վրա հարձակում Է կատարվել, վեց մարդ սպանվել Է տեղում, եւս 43-ը կորել են:
Այն ժամանակվանից գտնվել եւ նույնականացվել Է առայժմ միայն կորածներից մեկի մնացորդները: Ավելի վաղ Մեքսիկայի գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլյո Կարամը հայտարարել Էր, որ ուսանողների անհետանալու գործով ձերբակալված կասկածյալները, խոստովանել են մի խումբ մարդկանց սպանությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու