Շտայնմայերը կարևորել է Մինսկի բանակցությունների նոր փուլի շուտափույթ անցկացումը
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել շուտափույթ անցկացնել Ուկրաինայի արևելքի հակամարտության կարգավորման խնդրով շփման խմբի բանակցությունների նոր փուլ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է ԳՖՀ-ի ԱԳ նախարարության կայքում:
Նախարարը ողջունել է գերիների փոխանակման շուրջ Ուկրաինայի հակամարտող կողմերի միջև ձեռքբերված վերջին պայմանավորվածությունները: Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները հակամարտության կողմերի միջև սահմանազատման գծի շուրջ, ինչն իր հերթին նաև անհրաժեշտ է այդ տարածաշրջանում ապրող մարդկանց հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ափսոսանք է հայտնել, որ Մինսկում շփման խմբի բանակցություններն այդպես էլ չհասցվեցին ավարտին:
Ուկրաինայի արևելքի իրադրության կարգավորման խնդրով զբաղվող շփման խմբի բանակցությունները դեկտեմբերի 24-ին տեղի են ունեցել Մինսկում: Բանակցություններում ուկրաինական կողմը ներկայացնում էր հանրապետության երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման: Հերթական հանդիպման ամսաթիվը դեռևս չի նշվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու