Norman Atlantic այրվող լաստանավից 221 ուղևոր է տարհանվել
Աշխարհ
Norman Atlantic այրվող լաստանավից հույն և իտալացի փրկարարները 211 մարդու են տարհանել: Մարդկանց տեղափոխել են մոտակայքում տեղակայված բեռնատար նավերի վրա, տուժածների մի մասը ուղղաթիռներով տեղափոխվել է Իտալիայի հիվանդանոցներ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ըստ վերջին տեղեկատվության' լաստանավի վրա 256 ուղևոր է մնում, որոնց աստիճանաբար տարհանում են:
Իտալական կողմը հայտարարել է, որ լաստանավի վրա հրդեհը մարելու գործողությունն ավարտվել է, սակայն հունական կողմը պաշտոնապես հաստատել է միայն այն, որ «կրակը տեղայնացված է, հրդեհը հսկողության տակ է»:
Լաստանավ ժամանել է բժշկական անձնակազմը' ուղևորներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու