ՄԱԿ-ը զգուշացրել է Լիբիայում լայնածավալ պատերազմի սկսման սպառնալիքի մասին
Աշխարհ
ՄԱԿ-ը դատապարտել է կիրակնօրյա օդային հարվածների հերթական շարքը Լիբիայում՝ զգուշացնելով ամբողջ երկրին սպառնացող լայնածավալ քաղաքացիական պատերազմի մասին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Լիբիային աջակցելու հարցերով ՄԱԿ-ի առաքելության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հրթիռային հարվածներին ենթարկվել է Միսուրաթ քաղաքի տարածքը:
«ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր կողմերին աշխատել իրավիճակի թուլացման ուղղությամբ և խրախուսում է նրանց համարձակ քայլեր ձեռնարկել բռնության այդ շրջանը հաղթահարելու համար, որը շարունակվելու դեպքում երկիրը կհանգեցնի քաոսի և լայնածավալ պատերազմի», - ասվում է հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի առաքելությունից նաև նշել են, որ նրանք, ովքեր հակամարտության կողմերին դրդում են պայքարը շարունակելուն և «ակտիվորեն խոչընդոտում են Լիբիայի ճգնաժամի համաձայնեցված քաղաքական կարգավորմանը», խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու