Խորվաթիայի նախագահին կընտրեն երկրորդ փուլում
Աշխարհ
Խորվաթիայի բնակիչներին երկու շաբաթ անց սպասվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով Պետական ընտրական հանձնաժողովի տվյալները:
Ըստ նախնական տվյալների՝ պետության գործող նախագահ Իվո Յոսիպովիչը հավաքել է 38,5% ձայն, իսկ նրա հիմնական մրցակից Քոլինդա Գրաբար-Կիտարովիչը` 37,1%:
Երկրի նախագահը կընտրվի ընտրությունների 2-րդ փուլում, որը նշանակված է 2015թ. հունվարի 11-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու