Բելառուսը որոշել է ԱՄՆ-ում երկու պատվավոր հյուպատոսություն բացել
Աշխարհ
Բելառուսական իշխանությունները որոշել են բացել երկու պատվավոր հյուպատոսություն ԱՄՆ տարածքում. նրանցից մեկը կաշխատի Ֆլորիդա նահանգում, մյուսը՝ Թեքսասում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Ֆլորիդայում Բելառուսի պատվո հյուպատոս Միխայիլ Մորգուլիսին:
Նրա խոսքով՝ Բելառուսի արտաքին գործերի նախարարի հրամանը ստորագրվել է մի քանի շաբաթ առաջ: Այժմ տվյալ որոշումը պետք է հաստատվի ԱՄՆ պետքարտուղարության կողմից: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա հենց Ամանորից հետո:
«Մենք պետք է փորձենք բացահայտել Ամերիկայի համար Բելառուսը, որի մասին այստեղ քչերը գիտեն»,- բացատրել է Մորգուլիսը նոր պաշտոնում իր առջև դրված խնդիրները:
Նա ասել է, որ Բելառուսը «կարևոր երկիր է, որը իր տեսակով կամուրջ է հանդիսանում Արևելքի և Արևմուտքի միջև»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու