Իտալիայի ափերի մոտ շարունակվում է Norman Atlantic լաստանավի ուղևորներին փրկելու գործողությունը
Աշխարհ
Իտալիայի մերձավոր ափերին շարունակվում է Norman Atlantic այրվող լաստանավի ուղևորներին և անձնակազմի անդամներին փրկելու գործողությունը, որը Հունաստանի Պատրի քաղաքից ուղևորվում էր իտալական Անկոնա նավահանգիստ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Նավը հրդեհվել է, երբ գտնվում էր Կորֆու կղզուց մոտավորապես 40 մղոն արևմուտք ընկած շրջանում:
Գործողությունը ղեկավարում է իտալական կողմը: Իտալիայի ռազմածովային ուժերի հաղորդագրության համաձայն` ներկա պահին փրկվել է 290 մարդ, որոնց թվում են ուղևորներ և նավի անձնակազմի անդամներ:
Փրկված մարդկանց ուղարկում են Իտալիայի Բրինդիզի քաղաքի հիվանդանոց: Լաստանավի վրա մնում է 188 մարդ: Հաստատված է ուղևորներից մեկի մահվան լուրը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու