Դիսպետչերն AirAsia ինքնաթիռի անձնակազմին թույլ չի տվել փոխել թռիչքի բարձրությունը
Աշխարհ
Ինդոնեզիայի վերերկրյա ծառայությունները չեն թույլատրել AirAsia ավիաընկերության կորած օդանավի անձնակազմին տեղափոխվել այլ բարձրության վրա, քանի որ այնտեղ մեկ այլ օդանավ է եղել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության օդային տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Ջոկո Մուրժամոջոյին:
Նրա խոսքով՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 06:12-ին, դիսպետչերն ստացել է հարցում օդանավի ընթացքը փոխելու վերաբերյալ՝ թռիչքի բարձրությունը հասցնել 11,5 հազար մետրի, ինչպես նաև ընթացքից շեղվել դեպի ձախ»: Սակայն, ինչպես ասել է Մուրժամոջոն, վերերկրյա ծառայություններից ստացվել է կարգադրություն. սոսկ շեղվել ձախ և թռիչքը շարունակել 9,7 հազար մետր բարձրության վրա, քանի որ պահանջված Էշելոնում գտնվում է այլ ինքնաթիռ»:
Դրանից գրեթե անմիջապես հետո, հիշեցրել է նա, A-320-200-ի հետ կապը կորել Է: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել Կալիմանտան (Բոռնեո) կղզու շրջանում: Ավելի վաղ նաև տեղեկացվել է, որ նավի հրամանատարը փորձել է շրջանցել փոթորկի ճակատը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել