Ինդոնեզիայից ընտանիքն ուշացել էր AirAsia-ի անհետացած ինքնաթիռից
Աշխարհ
Ինդոնեզիայից մի ընտանիք ուշացել է AirAsia ընկերության QZ8501 չվերթի գրանցումից, որի ինքնաթիռը թռիչք էր կատարում դեպի Սինգապուր և ռադարների էկրաններից անհետացել էր Սուրաբայ քաղաքից մեկնելուց 40 րոպե անց: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Մեր մեծ ընտանիքը՝ վեց մեծահասակ և չորս երեխա, հավաքվել է Սինգապուրում Ամանորը նշելու»,- լրագրողներին պատմել է ընտանիքի գլխավորը՝ 36-ամյա Քրիստիանավաթին:
Նրա խոսքով՝ երկու օր ընկերությունների ներկայացուցիչները փորձել են կապվել իրենց հետ, որպեսզի զեկուցեն չվերթը երկու ժամ առաջ գցելու մասին: Սակայն, բոլոր զանգերը անպատասխան են մնացել: Հետևաբար, օդանավակայան ժամանելուն պես, նրանց տեղեկացրել են, որ չվերթի գրանցումն ավարտված է, և ինքնաթիռն ուր որ է պետք է թռչի:
«Սկզբում,- ասում է Քրիստիանավաթին,- շատ զայրացանք, նույնիսկ չնայած ընկերության առաջարկած նոր տոմսերին: Սակայն, իմանալով հանրանավի հետ պատահածի մասին, մենք անմիջապես հրաժարվեցինք ուղևորությունից»:
Ավելի վաղ նշվել է, որ 23 մարդ չի գրանցվել այդ չվերթին, նրանց թվում է չորս երեխա, ութ կին և 11 տղամարդ: Միաժամանակ ընկերությունը հավաստել է, որ A-320-200-ում եղել է 162 մարդ. 155 ուղևոր (այդ թվում՝ 17 երեխա) և երկու օդաչու, օդանավի ինժեները և օդանավի չորս ուղեկցորդները: Նրանցից 155 հոգի Ինդոնեզիայի քաղաքացիներ են, երեքը՝ հարավկորեացիներ, մեկը՝ Մեծ Բրիտանիայի հպատակ, մեկը Մալայզիայի հպատակ և Սինգապուրի և Ֆրանսիայի (երկրորդ օդաչուն) մեկական քաղաքացի:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել