Աշխարհի ամենաերջանիկ երկիրը՝ ըստ Gallup-ի հարցումների
Աշխարհ
WIN/Gallup-ի անցկացրած հարցման տվյալների համաձայն՝ ուսումնասիրված 65 պետության բնակչության 70 տոկոսն իրեն երջանիկ մարդ է համարում, ինչը 10 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա հարցման ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Աշխարհի ամենաերջանիկ երկիրը Ֆիջին է, իսկ առավել դժբախտը՝ Իրաքը:
Աֆրիկան և Ասիան երջանիկ աշխարհամասերի վարկանիշի առաջատարներն են, իրենց մյուսներից պակաս երջանիկ են զգում Արևմտյան Եվրոպայի բնակիչները:
Ինչ վերաբերում է բնակչության՝ եկող տարվա հետ կապված ակնկալիքներին, ապա Gallup-ի հարցման համաձայն՝ առավել լավատեսական եվրոպական երկիրը Հունաստանն է:
Կազմակերպությունը հարցումն անցկացրել է չորս ամսվա ընթացքում՝ ամփոփելով 64 հազար մասնակցին պատասխանները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու