Մալայզիայում ջրհեղեղի հետևանքով տարհանվածների թիվը մոտեցել է 250 հազարի
Աշխարհ
Մալայզիայում սաստիկ հեղեղումների հետևանքով տարհանվածների թիվը մոտենում է 250 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 30-ին հայտնել է Star թերթի էլեկտրոնային տարբերակը:
Նախկինի պես առավել վտանգավոր իրադրություն է ստեղծվել Քելանթանի նահանգում, սակայն օրվա ընթացքում փախստականների թվաքանակը գրեթե չի ավելացել: Ընդսմին բացվել է մի քանի ճանապարհ, որոնցով երթևեկությունը դադարեցվել էր մի քանի օր առաջ: Բացի այդ, շատ գետերում ջրի մակարդակն աստիճանաբար իջնում է:
Մինչդեռ հարևան Փահանգ նահանգում տարհանվածների թիվն անցած մեկ օրվա ընթացքում կտրուկ աճել է՝ մոտենալով 50 հազարի: Փորձագետները Մալայզիայում մոլեգնող ջրհեղեղը խոշորագույնն են համարում վերջին գրեթե 50 տարվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու