Թբիլիսիում երեխան շրխկանը պայթեցրել է քնած պապի բերանում
Աշխարհ
Թբիլիսիի անչափահաս բնակիչը հրատեխնիկական շրխկանը պայթեցրել է քնած պապի բերանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Վրաստանի «Փիրվելի ռադիո» ռադիոկայանին:
Թոռը շրխկանով գաղտագողի մոտեցել է պապին, երբ նա քնել է հեռուստացույցի առաջ: Պատահարի հետևանքով տարեց տղամարդը լեզվի այրվածք է ստացել:
Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան մայրաքաղաքի բնակիչներին կոչ է արել հրավառելիք արձակել գիշեր ժամանակ և սոսկ տոն օրերին՝ շրջապատողներին չանհանգստացնելու համար, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու