«Ռոսնեֆթը» գնել է կասպյան նավթը փոխադրող ընկերության բաժնետոմսերի կեսը
Աշխարհ
«Ռոսնեֆթն» սկսել է կյանքի կոչել Հարավային Կովկասում մի շարք նախագծեր իրագործելու իր ծրագիրը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ռոսնեֆթ» ընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ձեռք է բերել Կասպից ծովի նավթը փոխադրող Petrogas Energy Limited ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը:
Petrogas Energy Limited ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Դավիդ Յակոբաշվիլին է: Ներկայումս ընկերությունը Վրաստանում 140 բենզալցակայանների սեփականատեր է: Այն վառելիքի լցակայաններ ունի նաև Ադրբեջանում և Ղազախստանում: Ընկերության կենտրոնակայանը Կիպրոսում է: Ընկերությունը զբաղված է Կասպից ծովից մինչև Սեւ ծովի ափ նավթ և նավթամթերքներ փոխադրելու գործով: Այն նավթի տերմինալներ ունի Վրաստանի Փոթի և Բաթումի նավահանգիստներում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու